Թղթադրամ «250» ռուբլիանոց 1919թ. Հայաստանի Հանրապետություն

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում ուղղանկյուն շրջանակի մեջ հայերեն գրված է «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ»: Նրանից վերև, ուղղանկյունաձև շագանակագույն շրջանակի մեջ, որի երկու կողքերին պատկերված են արծիվներ, գրված է «Հայաստանի Հանրապետություն»: Թղթադրամի երկու կողմերում պատկերված են հրեշտակներ, որոնցից վերև ծաղկեպսակի մեջ գրված է «250» նիշը: Թղթադրամի ամենավերին, երկու կողմերում գրված է թղթադրամի համարը՝ Բ 098462 : Վրան դրոշմված է այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ: Իսկ ամենաներքևի մասում 1919թ.: Թղթադրամի դարձերեսին բուսանախշ շրջանակի մեջ ճախարակով թել մանող հայ կնոջ պատկերն է, և Հայաստանի գերբը, որի կենտրոնում գրված է «250» ռուբլի, վերևում պատկերված է առյուծի գլուխը, իսկ շրջանակի կողմային մասերում գրված է «Հայաստանի Հանրապետություն» Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  16 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոն Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 18 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92