Թղթադրամ «25» ռուբլիանոց 1947թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ ձախ կողմում Վ. Ի. Լենինի դիմապատկերն է, աջ կողմում՝ վերին մասում գրված է «СССР», կենտրոնում՝ «25 рублей /25 ռուբլի/», ներքևում՝ «Двадцать пять рублей /քսանհինգ ռուբլի/»։ Դարձերեսին՝ ձախ կողմում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը, որի տակ գրված է թղթադրամի արժեքը՝ «25», կենտրոնում՝«25, Двадцать пять рублей /25, քսանհինգ ռուբլի/», որից ներքև 14 լեզվով գրված է «քսանհինգ ռուբլի»։ Ունի «ВО 005188» սերիան և համարը։ Թղթադրամի երկու կողմում՝ ներքևի ձախ անկյունից դեպի վերևի աջ անկյունը ձգվում է «Образец /նմուշ/» գրությունը։ Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  17 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 38 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92