Թղթադրամ 1000 ռ Անդրկովկասյան կոմիսարիատի 1920թ.

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում ադրբեջաներեն գրություն է,կենտրոնում գրված է «1000» , որի երկու կողմերում ռուսերեն և ադրբեջաներեն գրված են ТЫСЯЧ РУБЛЕЙ: Կամարաձև գրությունից աջ և ձախ պատկերված են սովետական գերբը ՝ մուրճ և մանգաղ, մյուս կողմում՝ ադրբեջանական գերբը ՝մուրճ, մանգաղ, կիսալուսին և աստղ: Թղթադրամի ներքևում պատկերված են ֆինանսների և բանկի ժողովրդական նախագահի ստորագրությունները և 1920 նիշը : Եզրերում գրված 1000 թվանշանը: Դարձերեսին բուսանախշ եզրագոտու վրա գրված է Азербайджа́нская советская республика և ТЫСЯЧ РУБЛЕЙ: Կենտրոնում 1000 նիշը: Թղթադրամի եզրերում հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն լեզուներով գրված է հազար ռուբլի: Լայնություն (սմ)՝  6,5 Երկարություն (սմ)՝  10,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ադրբեջան Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/22 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92