Թղթադրամ «100» ռուբլիանոց 1947թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ ձախ կողմում Վ. Ի. Լենինի դիմապատկերն է՝զարդանախշ շրջանակի մեջ: Դիմանկարի տակ պատկերված են մուրճ և մանգաղ ժապավենով՝ ցորենի հասկերի վրա։ Կենտրոնում՝ վերին հատվածում կիսաշջանաձև գրված է«Билет Государственного Банка СССР /ԽՍՀՄ պետական բանկի տոմս/»: Գրության տակ պատկերված է ԽՍՀՄ զինանշանը, «Сто рублей /Հարյուր ռուբլի/» գրությունը և «100» նիշը: Երկու տեղում առկա է թղթադրամի սերիան և համարը՝ «Па 004900»։ Ներքևի ձախ անկյունից դեպի վերևի աջ անկյունը կա «Образец /նմուշ/» գրությունը։ Ներքևում գրված է թղթադրամի թողարկման տարեթիվը: Դարձերեսին՝ կենտրոնում պատկերված է Մոսկվայի Կրեմլի համայնապատկերը, երեք տեղով գրված է «Сто рублей /Հարյուր ռուբլի/» և «100» նիշը: Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  22,8 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 40 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92