Թղթադրամ «100» ռուբլիանոց 1919թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ վերևում կիսաշրջանաձև գրված է՝ «Расчетный знак /Հաշվարկային նշան/», ներքևում՝ երեք տողում՝ «Российской Социалистической Федеративной Советской Республики /Ռուսաստանի Սոցիալիստական դաշնային խորհրդային հանրապետություն/»։ Ձախ կողմում գրված է «Сто рублей /Հարյուր ռուբլի/», աջ կողմում՝ «100» նիշը: Վերևի աջ անկյունում նշված են սերիան, համարը՝ «АА 027», ներքևում՝թղթադրամի թողարկման տարեթիվը: Դարձերեսին՝ ձախ կողմում պատկերված է Ռուսաստանի զինանշանը /ՌՍՖՍՀ/, որի տակգրված է «Пролетарии всех стран, соединяйтесь! /Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»: Այս կարգախոսը 6 լեզվով գրված է թղթադրամի տարբեր մասերում: Զինանշանի մոտ գրված է «100 рублей / 100ռուբլ/»: Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  10 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 17բ Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92