Թղթադրամ «100» ռուբլիանոց 1910թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ կետրոնում գրված է «Государственныйкредитный билеть, сто рублей /Պետական վարկային տոմս, հարյուր ռուբլի/»: Ձախկողմում՝ դափնեպսակի մեջ պատկերված է ռուսական կայսրության զինանշանը՝ երկգլխանի արծիվ՝ թագով, իսկ աջ կողմում գեղագիր գրված է «Н II»՝ գլխին թագ: Վերին հատվածում՝ արմավենու և դափնու ճյուղերից ձախ և աջ՝ վարդյակի կենտրոնում գրված է «100»։ Ներքևի ձախ և աջ կողմերում գրված են սերիան, համարը՝ ЕГ 035710: Նշված է թղթադրամի թողարկման տարեթիվը 1910։ Դարձերեսին՝ զարդանախշ օվալաձև շրջանակի մեջ պատկերված է Եկատերինա II-ի դիմապատկերը, աջ կողմում՝ դափնեպսակի մեջ գրված է «Е» տառը, ներքևում՝ «100» նիշը և «рублей /ռուբլի/» գրությունը: Դիմանկարից ձախ պատկերված է երիտասարդ տղամարդու այլաբանական կերպար՝ սրով ու դափնիով, անտիկ հանդերձանքով։ Աջ կողմում՝ վերին և ներքին հատվածում շրջանակի մեջ գրված է«100» նիշը, և «рублей /ռուբլի/» գրությունը: Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  25 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Սանկտ-Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  673/1 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-7