Թղթադրամ «10 000» ռուբլիանոց 1919թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ կենտրոնում ուղղանկյունաձև զարդանախշի մեջ առկա է «Расчетный знак Российской Социалистической Федеративной Советской Республики десять тысяч рублей /Ռուսաստանի Սոցիալիստական դաշնային խորհրդային հանրապետություն հաշվարկային նշան տասը հազար ռուբլի/» գրությունները: Գրությունից ձախ և աջ գիլյոշիրային վարդյակի մեջ գրված է «10 000 рублей /10 000 ռուբլի/», ներքևում՝ «10 000»։ Սերիան և համարը՝ «ВВ 712434» նշված են երկու անգամ: Թղթադրամի զարդանախշի չորս կողմերում առկա է «10 000» նիշը: Դարձերեսին՝ կենտրոնում պատկերված է ՌՍՖՍՀ–ի զինանշանի նախնական տարբերակ՝մուրճ և մանգաղ՝ ցորենի հասկերիմեջ, որից ներքև ձևավոր ժապավենի վրա գրված է «Пролетарии всех стран, соединяйтесь! /Պրոլետարներ բոլոր երկրների, միացե'ք/» կարգախոսը: Կարգախոսը 6 լեզվով գրված է զարդանախշից դուրս, թղթադրամի եզրային հատվածներում: Զարդանախշի ձախ և աջ կողմերում առկա է «10 000» նիշը, որը գրված է նաև չորս անկյուններում: Ներքևում նշված է տարեթիվը1919թ. : Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  16 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 21 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92