Թղթադարակ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Փայտե/ծղոտե Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թղթադարակ՝ սև, լաքապատ մակերեսով, ունի երեք բաժանմունք, որոնք իրարից անջատվում են փայտե շարժական, վերին մասում ձևավոր շերտերով: Վրան տարբեր գույներով (հիմնականում ոսկեգույնով) զանազան տեսարաններ են պատկերված, որոնք ներկայացնում են ճապոնական կենցաղի ու սովորույթների տարբեր դրվագներ: Առարկան պատկանել է գինեգործ, Շուստովի գինու գործարանի կառավարիչ Մկրտիչ Մուսինյանին: Դրված է եղել նրա գրասեղանի վրա և նրանում պահվել են զանազան փաստաթղթեր: Գնվել է 1900-ական թթ. Մոսկվայում: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ճապոնիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  փայտ Չափս՝  29 x 17 x 9,5 սմ Նվիրատու՝  Նինա Մուսինյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3070