Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Թիֆլիսի Սայաթ-Նովայի անվան նվագարանային համույթը՝թիֆլիսյան ազգային տարազով՝ ինը տղամարդ, իրենց նվագարաններով: Առաջին շարքում, կարպետին նստած, ձեռքը դափին հենած տղամարդը Գիգո Ստեփանյանն է: Երկրորդ շարքում նստած են Միրզա Շախբատովը, Ս.Օգանիզաշվիլին՝ սանթուրը ձեռքին, թառը ձեռքին Արամ Աբրահամյանը, կողքին՝ ձեռքը սազին դրած Գևոր Սուղիևը և քամանչահար Ռուբեն Կարախանովը: Երրորդ շարքում կանգնած են նաղարան ձեռքին Արշակ Օհանյանը, երիտասարդ թառահար Անդրո Մարշիբուզովը, քամանչահար Բախշո Տուրուզովը, թառահար, Կարախանովի կնոջ եղբայրը՝ Սանդրո Մագալովը:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 24Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 18Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/114
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503