Թիկնոց (երեխայի)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Մանկական հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներսից ունի մետաքսյա երկմաս դեղնավուն կտորից աստառ։ Վրայից ծածկված է մեքենայակար ժանյակի երկու կտորներով։ Ցանցկեն բամբակյա հենքի վրա մետաքսաթելով արված են բուսանախշեր։ Թիկունքը վերին ծայրերում ունի մետաքսյա կտորից կապիչներ։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հոկտեմբերյան Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Նյութը՝  մետաքս Լայնություն (սմ)՝  49 Երկարություն (սմ)՝  60 Հայտնաբերման ժամանակը՝  29.03.1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4218/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2419