թերթի պատառիկ «Գրական թերթ»N35, «Պատառիկներ հիշողությունից»

թերթի պատառիկ «Գրական թերթ»N35, «Պատառիկներ հիշողությունից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Մարո Ալազանի (Վահրամ Ալազանի կինը) հուշն է Չարենցի, նրա կնոջ` Իզաբելլայի մասին: Ինչպես են ամուսնացել Չարենցն ու Իզաբելլան, ունեցել են 2 դուստր, որոնց նա շատ սիրում էր: Երբեմն բարկանում էր, երբ տեսնում էր, թե փոքրը արտաքինով որքան նման է իրեն: Մարո Ալազանը պատմում է, թե ինչպես իր անտախցիկն են բերել Իզաբելլա Չարենցին 1937թ.նոյեմբերին: Հենց բանտում էլ նա լսում է Չարենցի մահվան մասին եվ շատ ծանր է տանում այդ փաստը, չի կարողանում նույնիսկ ասել այդ մասին Իզաբելլային, երբ ամբողջ բանտը սգում էր բանաստեղծի մահը (Չարենցը մահացել է 1937թ. նոյեմբերի 27-ին): Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Մարո Ալազան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  354 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ262