թերթի պատառիկ «Ավանգարդ»N70, «Հայ արվեստի երկրպագուն»

թերթի պատառիկ «Ավանգարդ»N70, «Հայ արվեստի երկրպագուն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրն անդրադառնում է արվեստագետ, մծակութային հայտնի գործիչ, իտալացի պրոֆեսորՄարիո Վերդոնեի ստեղծագործական հայանվեր գործունեությանը: Նրան հրապուրել է նաեվ Չարենցի կյանքն ու գործը: Թարգմանել է 28 բանաստեղծություն եվ պոեմ ու առանձին գրքույկով հրատարակել Միլանում 1968թ.-ին: Առաջաբանում Վերդոնեն իտալական ընթերցողին ծանոթացնում է Չարենցի կյանքին ու գործին: Ապա` տալիս է բանաստղծի կյանքի համառոտ տարեգրությունը, երկերի մատենագիտությունը, ծանոթագրություններ : Վերդոնեն մտադիր է Իտալիայում հրապարակվելիք «Պոեզիա» անթոլոգիայում անդրադառնալ Չարենցին, որի համար ցանկություն է հայտնել ծանոթանալու հայ կինոարվեստի սկզբնավորման եվ զարգացման պատմությանը վերաբերող հրատարակություններին: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գոհար Ազնավուրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  391 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ283