Թեոդորոս Ռշտունի

Թեոդորոս Ռշտունի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թէոդորոս Ռշտունի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ծերենցի Թէոդորոս Ռշտունի. - Տփխիս, 1881, ի տպարանի Յովհաննէս Մարտիրոսեանց: Գիրքը վերականգնված է: Նոր կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կապույտ՝ երկնանգույն մանր գծավոր նախշերով, թղթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով: Վերջին կազմերեսին նույնպես սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ հրատարակչի ազդագրով: Կռնակը մուգ կապույտ մաշկալաթից է: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերջին լրացուցիչ էջ «Լ»-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Վերջին էջերը՝ սկսած էջ 227-ից, չեն պահպանվել: Հեղինակ՝  Ծերենց Էջ՝  235 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881 Լայնություն (սմ)՝  15,2 Երկարություն (սմ)՝  23,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/58-2