Թեյնիկ /թեյի սպասքի մաս/

Թեյնիկ /թեյի սպասքի մաս/

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թեյնիկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լայն հարթ հատակով, որն ունի կարճ նստուկ: Իրանը հատակի մոտից միանգամից լայնանում է, այնուհետև դեպի վեր բարձրանալով քիչ նեղանում, ավարտվելով կարմիր եզրաշերտով: Ականջի նմանվող մեծ բռնակը և կեռվող ծորակի ծայրը ներկված են կարմիրով: Թեյնիկը հարդարված է ծաղկանախշերի մեջ նստած երկու կնոջ պատկերով, որոնք հագել են կապույտ և կարմիր կիմանոներ: Պատկերը կրկնվում է երկու անգամ: Կափարիչը կարմիր եզրաշերտով է, զարդարված կարմիր, մանուշակագույն և կապույտ ծաղիկներով: Բռնակը տափակ ու կլոր է, գագաթը ներկված կարմիրով: Տրամագիծ (սմ)՝  բերան՝ 8 Բարձրություն (սմ)՝  10 Նյութը՝  հախճապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ճապոնիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5953/15ա Բաժնեհաշվառանիշ՝  Ա-123