Թափառական հրեայի ճամփորդական օրագիրը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  CARNET DE ROUTE DU JUIF ERRANT Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, կաթնագույն: Շապիկը եզրագծված է բաց կանաչ հաստ գծով: Մեծ ուղղանկյան մեջ թեմատիկ պատկեր է /սև ու սպիտակ նկար/ պատկերված է ձեռնափայտը ձեռքին ծովափով քայլող մարդ: Շապիկի վերևում՝ հեղինակի անունը և խոշոր տառերով՝ վերնագիրը: Նկարից ներքև՝ հրատարակչության անվանումը: Կողին՝ գրքի տվյալները: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ հեղինակի ստեղծագործությունների ցանկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Շապիկի հետևին՝ հրատարակչության գրքերի ցանկ: Հեղինակ՝  Արնու Ալեքսանդր Էջ՝  274 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1931թ. Չափս՝  12x18,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5351