Թավամազ մեղու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թաւամազ մեղու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աւենարիուս. Թաւամազ մեղու. Թարգմանութիւն օր. Ն. Տէր-Մարկոսեանց. Նուէր հայ մանուկներին N1. - Թիֆլիզ, 1879, Յովհաննէս Մարտիրոսեանցի տպարանում: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները գունազարդ են՝ բաց և մուգ կանաչ երկրաչափական նախշերով: Առաջին կազմերեսին կա նաև բնապատկեր, վերևի ու ներքևի մասերում կանաչ գույնի ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ մեղվի պատկերով ու կառուցվածքով: Կազմերեսները խունացած են, եզրերն ու կռնակի հատվածը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Ավենարիուս Վ. Պ. Թարգմանիչ՝  Տեր-Մարկոսյանց Ն. Էջ՝  30 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1879 Լայնություն (սմ)՝  16,2 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/881