Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ, ջնարակապատ, դուրս փռված կողերով, լայն արտահայտված նստուկով: Պսակի եզրով անցնում է անգոբազարդ կիսափոր գծերից կազմված գոտի: Վերջինս առանձին ժապավենագծով առանձնացված է իրանի վրայի ոլորապտույտ գլխիկ ունեցող պոչուկավոր զարդերից: Գլխիկների մեջ վրձնահարվածներով խազեր են արված, որոնք կրկնվում են նաև գլխիկների վերին մասում: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 28, հատ.՝ 13 Բարձրություն (սմ)՝  8.5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, K-12 քառակուսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  X-XI դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/41 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54