Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ջնարակապատ, օվալաձև, բարձր նստուկով, ուղիղ բարձր կողերով, շագանակագույն ջնարակի ցայթքերով լցված հարթ, անզարդ պսակով թաս: Ներսի մակերեսը հարդարված է դեղին ֆոնի վրա օվալաձև գծազարդի մեջ պատկերված քառաթև, կիսակոր երկրաչափական գծերից կազմված նախշով, շրջագծից դուրս, իրանի վերին հատվածում գծանախշ շրջանակի մեջ ճառագայթաձև դասավորված կիսակոր գծապատկերներով: Պատկերագրությունը արված է անգոբը հեռացնելու եղանակով: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 19,8; նստ.՝ 8,5 Բարձրություն (սմ)՝  8,0 Նյութը՝  կավ, ջնարակ Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր, Բրուտագործի տուն, հյուսիս-արևելյան ծայր, միջնադարյան շերտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XI-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղող՝ Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1970 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  282/44 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-10