Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Թաս, կարմիր, անգոբապատ, փայլեցված, սև կետերով: Օղակաձև նստուկով, դեպի վեր լայնացող իրանով, ուղիղ, հարթ կտրված շուրթով: Շուրթի տակով անցնում է ուռուցիկ գոտի, հատակին՝ դրսից պահպանվել է վազող նապաստակի դրոշմը: Շուրթը թերի : Տրամագիծ (սմ)՝  Բ.տր -.16,5, նստ.տր.- 5,5 Բարձրություն (սմ)՝  5,5 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Հայտնաբերման ժամանակը՝  1983-84թթ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  394 Բաժնեհաշվառանիշ՝  134/7