Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Թաս, ջնարակած , դեղնադարչնագույն , մասամբ փիրուզագույն: Հատակը կլորավուն, ուռուցիկ, իրանը դեպի վեր լայնացող, շուրթը կլորավուն: Թասի ներքին մակերեսին արված են հատակից դեպի շուրթը բարձրացող 9 ուղղահայաց փիրուզագույն գոտիներ, որոնք ընդմիջարկված են դեղնաշագանակագույն եռանկյունաձև նախշերով: Արտաքին մակերեսին պահպանվել են դեղին և փիրուզագույն ջնարակի հետքեր, որոնց հետևանքով առաջացել են եռանկյունաձև զիգզագներ՝ ներգծված 2 կամ 3 շրջանակներից կազմված նախշերով: Հատակին պահպանվել է փիրուզագույն ջնարակի մեջ դեղինով արված սվաստիկայի նշանը: Իրանին դրսի կողմից արված է փոքրիկ, միջանցիկ անցքով ունկ՝ կախելու համար: Ամբողջական: Տրամագիծ (սմ)՝  Բ.տր.- 11,5, հ.տր.- 3,5 Բարձրություն (սմ)՝  2,5 Նյութը՝  Կավ-կաոլինյան Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս դամբարան 19 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 13 -12 դար Հայտնաբերման ժամանակը՝  1991թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  416 Բաժնեհաշվառանիշ՝  156/233