Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թառը՝ լարային-կսմիթային նվագարան է: Բաղկացած է գլխից ու կոթից: Նվագարանի գուշը ութանման է, պատրաստված թթենու փայտից, երեսի մասը հորթի սրտի թաղանթից, որը պատռված է և քայքայված: Ունի երկար գրիֆ, որի ծայրին գլխիկի վրա ամրանում են վեց մեծ, չորս փոքր ականջներ: Գրիֆի ներսում դարչնագույն փայտի վրա, ռուսերեն լեզվով գրված է В. Арменак, X. 1940 բարակ արծաթագույն թղթից: Հարակից մասերից բացակայում են պլեկտորը: Լարերը անջատված, կապված են կոթի վրա: Հեղինակ՝  Արմենակ Վայրադյան Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  85 Բարձրություն (սմ)՝  29 Նյութը՝  Փայտ, կաշի, մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940թ. Հայտնաբերման ժամանակը՝  1987 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6826/4 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-164