Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լարային-կսմիթային խմբի նվագարան է, ունի ութաձև իրան, որի երեսի հատած մասում կաշվե թաղանթ է ձգված: Իրանի գլխի մասում ամրանում է փայտյա երկար կոթը, որի ծայրին՝ գլխիկի վրա ամրանում են 9 փայտյա ականջները՝ 6 մեծ և 3 փոքր: Իրանի տակ, հիմքի մոտ ամրացված մետաղե խառակին փաթաթվում և կապվում են մետաղյա լարերը, որոնք անցնելով իրանի երեսի կաշվե թաղանթին դրված սև, փայտյա խառակի վրայով՝ փաթաթվում են ականջներին: Լարերը զույգերով են՝ հինգ զույգ և մեկ կենտ: Հիմնական լարերից բացի կան նաև 5 օժանդակները: Օժանդակ լարերից չորսն ավարտվում են կոթի վրա և ամրանում նրան: 5-րդ օժանդակ լարն ավելի երկար է և կոթի գլխի մոտ անցնելով սպիտակ պլաստմասե թռչնաձև խառակի վրայով՝ փաթաթվում է գլխիկին ամրացված փոքր ականջին: Երկար կոթի վրա, սինթետիկ լարերով, փաթաթված են 22 լարերը: Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  87 Բարձրություն (սմ)՝  16 Նյութը՝  Փայտ, կաշի, մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6089/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-149