Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը պատկանում է լարային-կսմիթային խմբին: Բաղկացած է երկու մասից՝ գուշ և կոթ: Գուշը նման է հատած ութի և փորված է մեկ ամբողջական կտոր փայտից: Երեսի հատած մասը պատված է կաշվե թաղանթով: Գուշի տակ՝ թաղանթից ցած, տեղադրված է կեռիկավոր հենակը, որին կապված են լարերը, թաղանթի մոտ՝ լարերի անցնող տեղով կարմիր կաշի է սոսնձված: Ամենալայն մասում՝ կենտրոն դրված է սպիտակ, պլաստմասե խառակը, որը կապրոնե լարերով երկու ծայրից ամրացված է կեռիկավոր հենակին: Խառակն ունի 3 ոտք, մեկ գլուխ, որի վրա փորված ակոսներով անցնում են կեռիկ-հենակին կապված լարերը և կոթի վրայով նրանցից 6-ը փաթաթվում են 6 մեծ և 3 փոքր ականջներին, իսկ 2-ը ամրանում են կոթի փայտին և մինչև վերջ չեն բարձրանում: Թառի 6 լարերը հիմնական են, իսկ մնացածը արձագանքատու երանգավորող, որոնցից 1-ը անցնում է կոթին ամրացված 1 մեծ պլաստմասե հավելյալ խառակի վրայով, իսկ երկուսը կոթի կողքով: Կոթը հիմքի մասում լայն է, աստիճանաբար նեղացող, ամբողջ կոթը սադափապատ է, նույնը փայտե ականջները: Թաղանթի շուրջը, գուշի վրայով ռումբիկաձև զարդանախշն ավարտվում է կոթի հիմքից սկսվող և կեռիկավոր հենակի մոտ ավարտվող: Հեղինակ՝  Սմբատ Դավդյան Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  85,5 Բարձրություն (սմ)՝  16 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 թ. Հայտնաբերման ժամանակը՝  1989 թ. Նյութը՝  Փայտ, սադափ, կապրոնե և մետաղե լարեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/32 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174