Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև բամբակյա թափանցիկ, սպիտակ կտորից , մի անկյունում եռանկյունաձև կտոր է կտրված: Եզրերին մետաքսյա սպիտակ թելով ասեղնագործված է լայն ժանյակ, որն ունի զիգզագաձև եզրեր: Կտորի եզրերով անցնում է սյունիկների շարք, որին հաջորդում են երկու նեղ զարդագոտի: Սրանց մեջ ծիլերով արված են ոճավորված բուսանախշեր: Զարդագոտիներին հաջորդում է սյունիկների երկրորդ շարքը, որից հետո՝ եռանկյունաձև և հովհարաձև պատկերներից կազմված եզրագոտի: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դեր-Զոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  20 Երկարություն (սմ)՝  21 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Նկարագրություն՝  1915թ-ին Դեր-Զորի ճանապարհին, մահվանից առաջ ցավերը մեղմելու , մոռանալու համար գործել է Ե. Գեթինգ-Հայդոստայանի ԱՄՆ-ում բնակվող ընկերուհու տատիկը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/241 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/241