Թամբուր

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Թամբուրա պրիմա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանն ունի երկար, փայտյա հենակ, ձվաձև իրան և երկար կոթ: Դեկայի վրա երկու ոլորուն ռեզոնանսի անցքեր կան: Դեկայի վրա, բարձր ձևավոր խառակ է, որի վրայով անցնում են չորս լարերը: Լարերը ամրացվված են երկար փայտյա լեզվակին, որը կապված է հենակի հիմքին: Ձվաձև գլխիկի վրա չորս փայտյա ականջներ կան, որոնց միջոցով ձգվում են լարեր: Իրանի և ականջների վրա փայտն այրելու եղանակով միանման փորագրություններ են արված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  փայտ, մետաղ լարեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/37 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174