Թաթախման գիշերը

Թաթախման գիշերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թաթախման գիշերը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Թաթախման գիշերը. Երկրորդ տպագրութիւն. - Թիֆլիս, 1903, տպարան Մովսես Վարդանեանցի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են գունազարդ ողորկ թղթով՝ սև-սպիտակ մանր նախշերով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (երևում է մի մսաը) և երկու կազմերեսների դարձերեսներին՝ «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Կռնակը սև գույնի մատնեքավոր մակերեսով գործվածքից է: Ֆորզացները սպիտակ ողորկ թղթից են: Առաջին ֆորզացի վերևի մասում նույնպես կա «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է, իսկ վերևի մասում՝ «Թուման. Հ.» սև թանաքով ինքնագիրը: Գիրքը թեթև մաշված է: Հեղինակ՝  Լեո Էջ՝  32 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  10,8 Երկարություն (սմ)՝  16,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/142