«Ընտիր պատմվածքներ»

«Ընտիր պատմվածքներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշագույն կազմով, սեւ կողով: Գիրքը բացվում է Զորյանի «Գյուի Դը-Մոպասան» հոդվածով: Բովանդակում է «Ճարպագունդը», «Որիորդ Ֆիֆի», «Վալտեր Շնափսի արկածը», «Լուսնյակ գիշեր», «Զբոսանք», «Ջարդը», «Պաշտպանը», «Մուրացկանը», «Սեր», «Հարդյա աթոռներ գործող կինը» պատմվածքները: Այս երկերի արժանիքը նուրբ հոգեբանությունն է, կյանքի բազմակողմանի նկարագիրը, քննադատական ոգին, որով հեղինակը մերկացնում է բուրժուական կյանքն ու կարգերը եւ ցույց տալիս, թե ինչպես մարդը տառապում ու այլանդակվում այդ կարգերի մեջ: Տիտղոսաթերթի վերնամասում թանաքով նշում է. «Կասունի»: Ներքեւում ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2506 483 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 5970