Ընտիր Հայկազունք: Սրբագրյալ և հավելյալ ընտիր պատկերոք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ընտիր Հայկազունք: Սրբագրեալ եւ յավելեալ ընտիր պատկերօք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Յոհ. Վ. Թորոսեան. Ընտիր Հայկազունք: 2-րդ տպագրութիւն՝ Սրբագրեալ եւ յավելեալ ընտիր պատկերօք. - Վենետիկ, 1891, ի վանս Սուրբ Ղազարու: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց և մուգ շագանակագույն՝ մարմարե մակատեսքով, ողորկ թղթով: Կռնակը լայն է՝ բաց դարչնագույն կաշվից, վերևի մասում սոսնձված է ուղանկյունաձև կարմիր կաշվե հատված, որի վրա դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը՝ ոսկեգույն, լատինատառ : Ֆորզացները բաց հարդագույն՝ դարչնագույն-կանաչ անձև նախշերով, ամուր թղթից են: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 111-ի ներքևի լուսանցքում և էջ 369-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակը նշված է էջ 6 -ում՝ Հ. Յոհ. Վ. Թորոսեան: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ՝ Հայոց անվանի գործիչների: Կազմի անկյուններն ու կռնակը խունացած ու թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Թորոսյան Հ. Էջ՝  373, դիմանկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/258