Ընտիր երկեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմն ամբողջական, կոշտ, եզրով, բաց դարչնագույն մաշկալաթ: Կազմին դաջված է մեծ և փոքր ուղղանկյուն: Մեծ ուղղանկյան վերևում տպված է հեղինակի անունը, իսկ ներքևում՝ հրատարակությունը: Փոքր ուղղանկյան մեջ՝ նախշազարդ օվալաձև շրջանակի կենտրոնում, բրոնզագույն տառերով տպված է գրքի վերնագիրը: Գրքի կողը վերևում և ներքևում նախշազարդ, իսկ կենտրոնում նույն գույնով տպված է Իսահակյանի ստորագրության ֆաքսիմիլեն: Ֆորզացը գունավոր, թեմատիկ պատկերով: Անվանաթերթը նախշազարդ /սև և կարմիր/: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, իսկ շրջերեսին՝ ռուսերեն: Ճակատանկարով՝ Իսահակյանի լուսանկարը: Հեղինակ՝  Ավետիք Իսահակյան Էջ՝  516 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան - Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948թ. Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,5 Նկարիչ-Ձևավորող՝  Կ. Տիրատուրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6346/3