Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/արձան. անդրի
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Քանդակը ներկայացնում է երիտասարդ կնոջ, ով կանգնած է բարդ դիրքով, ով ձախ ձեռքում գիրք է պահել և ընթերցում է այն, իսկ աջով պահում է էջը: Ֆիգուրն ամբողջովին ծածկված է երկարափեշ զգեստով, որը զարդարված է ծաղկային էլեմենտներով: Զգեստի վերն մասը ընդգծում է մարմինը, թևերն ունեն բազկապատ /մանժետ/, օձիքը բարձր է, կանգնած, իսկ բացվածքը խորն է ու քառակուսի՝ փոքր-ինչ ոսկեգույնին մոտ: Շրջազգեստի հատվածը ծածկված է ծանր կտորով, որը հանգիստ թափվում է ներքև, իսկ ստորին մասում կրկին ոսկեգույն ժանյակաձև զարդարանք ունի: Հագուստների և կտորների տակից երևում են սրաքիթ, ոճավորված կոշիկները: Ոտքերի մոտ կա փորագրված գրություն:
Ֆիգուրն կանգնած է բարձր կլորավուն պատվանդանի վրա՝ ձևավոր պրոֆիլով: Կենտրոնական մասում է մետաղյա փոքր ցուցանակը, որի վրա գրություն է փորագրված:
Քանդակի ձեռքերն ու երեսը արված են փղոսկրից՝դրվագման տեխնիկայով: Երիտասարդ աղջկա երեսը ձվաձև է, դիմագծերն ընդհանրացված են, իսկ հարթությունները հղկված են: Մատները երկար են ու բարակ:
Հեղինակ՝ Կարիե-Բելլեզ Ալբերտ Էռնստ (1824-1887)Ստեղծման/Արտադրման վայրը՝ 19-րդ դարի վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 228