Ընդմիջման պահ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ դաշնաշագանակագույն Հորինվածքում պատկերված է ծառահատման աշխատանքներ և ընդմիջման պահ: Կտավի 1-ին պլանի ձախ կողմում գերանի վրա նստած են 5 տղամարդիկ, որոնցից մեկը թերթ է կարդում: Կենտրոնում լծված գոմեշներ են, որոնք գերանեն տեղափոխում: Կտավի աջ կողմում իրար վրա դրված գերաններ են և բեռնատար մեքենա: 2-րդ պլանում անտառից մի հատված է և պատրաստի գերաններ: Հեռվում անտառային ծածկույթ է: Հեղինակ՝  Հակոբյան Արարատ Աշոտի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1975թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  98 Բարձրություն (սմ)՝  75 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1144 Հիմնական հաշվառանիշ՝  1144