Էֆիմէրտէ (1796)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  ՏԻՏՂԹ.՝ ԳՐԳՈԻԿ, ՈՐ ԿՈՉԻ / ԷՖԻՄԷՐՏԷ։ / Յորում պարունակի՛ Նախ՝ Շրջան/ մշտնջենաւոր զեկուցմանց։ Երկրորդ՝ / Ընձեռուածք տարերական որակութեանց։ / Երրորդ՝ Հաւաքմունք նշանաւոր բա/նից իմաստասիրաց: Չորրորդ՝ Տղայա/կան հանճարեղութիւնք, և խաղք։ / Նախ ի լոյս ընծայեցաւ աշխատասիրութեամբ / Սարգսի Արքեպիսկոպոսի Կոստանդնուպոլսեցւոյ, / ի յօգուտ և ի զուարճութիւն դեռափթիթ / մանկանց ուսումնասիրաց մերային Ազգի։ / Եւ այժմ երրորդ անգամ տպագրեցաւ օժան/դակութեամբ և ծախիւք ումեմն բանասիրի ի/մեծագոյն փառս աստուծոյ, և ի օգուտ ազգիս / արամեան: / Ի Հայրապետութեան Հայոց ի Լուսանկարն / սուրբ Էջմիածին. Տեառն Ղուկասու հայոց Կա/թուղիկոսի։ / Յամի Կենարարին մերոյ։ 1796. / Ի ՎԷՆԷՏԻԿ։/ Ի Տպարանի Անտօնի պօրթօլի։/ Տասներկուծալ, մամուլանիշերը հայատառ, լատինատառ և արաբական թվանշաններով։ Էջախորագրերով։ 29 փորագիր պատկեր և 1 դիագրամ՝ 223-րդ էջում։ Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 10 կետաչափի բոլորագրով, օգտագործված է նաև նոտրգիր։ Նույն գրքից ՀԱԳ-ը ունի 8 հատ: Հիմնական հաշվառանիշերն են՝ 8223-57 (456 էջ), 8808-57 (456 էջ), 8809-57 (456 էջ), 8810-57 (456 էջ), 20817-59 (456 էջ), 37961-67 (456 էջ), 11187-53 (456 էջ), 150-76 (9-18, 31-406 էջ): Էջ՝  456 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1796 Չափս՝  11,8x6,3 սմ Տպարան՝  Անտոնի Բորտոլիի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1960 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  11187-53