«Էսքիզ ՙՙՀրազդան՚՚ գարեջրի պիտակի»

«Էսքիզ ՙՙՀրազդան՚՚ գարեջրի պիտակի»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մեջտեղում հայերեն և ռուսերեն կամարաձև գրություն՝ ՙՙՏեղական տնտեսության գարեջրի գործարան՚՚: Այն երիզված է տարբեր զարդանախշերով, աստղով, մուրճ ու մանգաղով: Մի փոքր ներքև թռչնագիր տառերով՝ ՙՙՀրազդան՚՚, որից ներքև՝ Երևան, հեռախոս N 242: Վերին հատվածում ՀՍՍՀ գերբն է՝ զարդարված բուսական զարդանախշերով: Կողային հատվածներում՝ բուսական զարդանախշերով սյունաձև պատկերներ: Հիմնական գույներն են կարմիրը, կապույտը և կանաչը: Աջ ստորին մասում գրված է Տարագրոս 1924 թ., Երևան: Կպցված է ստվարաթղթի վրա: Հեղինակ՝  Տեր-Վարդանյան Տարագրոս Ստեփանի /1878-1953/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1924 թ. Նյութը՝  ջրաներկ, թուղթ, գուաշ, բրոնզ Չափս՝  33 x 47 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16737