Էսքիզ ասեղնագործության զարդանախշի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անկանոն, կլորավուն, վերևի մասում սրածայր ելուստով թուղթ: Կենտրոնում ձվաձև շրջանակի մեջ պատկերված է նետ ու կապարճ, որոնք ժապավենի միջոցով կապված են կենաց ծառին: Այս պատկերը շրջանակված է տերևներով զարդարված ճյուղով: Վերջինիս վրա փաթաթված է նեղ, երկար ժապավեն, որի ծայրերը ներքևում կախված են: Հորինվածքն արված է մատիտով և ծակոտիներով: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  5.7 Բարձրություն (սմ)՝  8.9 Նվիրատու՝  Բիուզանդ Կյուրքչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6459/9 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-197