Էստոնական ազգային կանացի թատերական հագուստ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էստոնական ազգային կանացի թատերական տարազ է, որը բաղկացած է ա) կիսաշրջազգեստից՝ ծալքերով, կանաչ, կարմիր, բաց կապույտ և մուգ կապույտ գույների: Կիսաշրջազգեստը երկար է, գոտկատեղի ներսից գրված է T,,VAMENUIMIS N19134 համարը, բ) վերնաշապիկից՝ երկար թևերով, մուգ կարմիր, սպիտակ, բաց շագանակագույն և մոխրագույն թելերով, ասեղնագործ աշխատանքներով, 19.5սմ բացվածքով դեպի ներքև: Կրծքին կա մետաղյա ճարմանդ, բ) երկար գոգնոցից, գոտկատեղին կա սև գույնի նյութով գրված V 602: Գոգնոցի փեշը ծփքավոր է, գեղեցիկ նախշազարդված: գ) պայուսակից՝ սև գույնի կտորից, գազարագույն կտորից կենտրոնում կա խաչաձև մեծ նախշ, նույն կտորից կարված են պայուսակի եզրերը, դ) գլխարկից՝ սպիտակ կտորի վրա կապույտ, կարմիր, սպիտակ և դարչնագույն երիզներով և ժապավեններով: Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Գործարանային Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էստոնիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի առաջին կես Նյութը՝  վուշ, բամբակյա թել Լայնություն (սմ)՝  պայուսակ՝ 20, գոգնոց՝ 66.5, գլխարկ՝ 28սմ Երկարություն (սմ)՝  վերնաշապիկ՝ 58սմ, պայուսակ՝ 25.5, գոգնոց՝ 80սմ Բարձրություն (սմ)՝  գլխարկ՝ 18 Ուսի լայնություն (սմ)՝  վերնաշապիկ՝ 54սմ Թևի երկարություն (սմ)՝  վերնաշապիկ՝ 48սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  436ա, 436բ, 436գ, 436դ, 436ե