Էս էլ իմ սազը: Բանաստեղծություններ

Էս էլ իմ սազը: Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Էս էլ իմ սազը: Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սիմէօն Սաֆարեանցի յիշատակարանից հանած. Էս էլ իմ սազը: Բանաստեղծութիւններ. Հատոր I. Ազգային, սիրոյ, ժողովրդական երգիծաբան...- Թիֆլիս, 1882, տպարան Մովս. Վարդանեանց եւ Ընկ.: Շապիկը բաց մանուշակագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև դրվագազարդ նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, դարձերեսին կա, հավանաբար Հովհ. Թումանյանի կողմից արված, մատիտով նշում ՝ «Գիշերը Վանում - 10»: Տիտղոսաթերթի վերին հատվածը,որտեղ եղել է «Ов. Туманян» ինքնագիրը, պատռված է, բայց ինքնագր հետքը տպվել է նախանվանաթերթին: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 192-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Սաֆարյան Ս. Էջ՝  192 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/219