Էնեական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ենէականին թարգմանութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պոբղիոսի Վիրգիլեայ Մարովնի Ենէականին թարգմանութիւն ի ձեռն հ. Եղուարդայ վ. Հիւրմիւզեան, ի Մխիթ. ուխտեն ի խրախուսանաց ազնուազարմ պարոնի Աբրահամու Աղանուրեանց, Վենետիկ, Ս. Ղազար, 1845: Կազմը կոշտ ստվարաթղթից` կռնակի հետ միասին պատված մուգ կանաչ մաշկալաթով, վրան ոսկեգույն բուսական և երկրաչափական զարդանախշեր: Ֆորզացները բարակ թղթից, կազմի դարձերեսին Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է: Ունի նախանվանաթերթ, որին հաջորդում է 2 թեմատիկ ճակատանկար: Աջ կողմի ճակատանկարի վրա, Առաջաբանի և բուն գրքի էջ 3-ի վերին մասում սև թանաքով գրություն կա «1864 4/16 մարտ, Նունէ»: Գրքում կան թեմատիկ նկարներ: Էջերի եզրերը պատված են ոսկեզօծ պաշտպանիչ շերտով: Հեղինակ՝  Վերգիլիոս Էջ՝  631 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1845 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/615-1