«Էլլադա»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու մասից: Առաջին մասը ներկայացնում է էլիպսաձև դեկոր, որի կենտրոնում պատկերված է կանացի գեղեցիկ դեմք, որին շրջափակում են մարդկային դեմքերի ուրվագծերը: Դեկորի զարդանախշերն են կազմում ալիքաձև, թեք գծանախշերը, որոնց փայլ է հաղորդում մոխրադարչնասևավուն ջնարակը: Երկրորդը պատվանդան է ծառայում առաջինի համար: Այն գլանաձև է, վերին մասում կտրված՝ զանգակածաղկի նմանվող: Իրանը զարդանխշված է թռչնի թևի նմանվող զարդանախշով և վերադիր այլ պատկերներով: Հեղինակ՝  Վան Սողոմոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  շամոտ, ջնարակ, աղեր Բարձրություն (սմ)՝  159 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6310/1ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-715/1ա,բ