Զուռնա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Զուռնա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փայտե փողը բերանի մասում նեղ է, իսկ դեպի ներքև՝ աստիճանաբար լայնացող: Փողի բերանի կողմում 1 սադափե զարդագոտի ունի, իսկ 5 ձայնանցքերից հետո կան 4 շրջագոտիներ (ձայնանցքերի հետ մեկընդմեջ), որոնցից առաջինը և երկրորդը նեղ են, շեղանկյունաձև զարդերով, իսկ III և IV՝ աստիճանաբար լայնացող: Փողն ունի 9 ձայնանցք: Փողի վրա՝ վերևի մասում գրված է հեղինակի անունը և պատրաստման թիվը՝ «Գ. Գևորգ10.05.77»: Հեղինակ՝  Գևորգ Գեղամի Գևորգյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977թ. Նյութը՝  փայտ, սադափ, մետաղ Երկարություն (սմ)՝  35 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  182/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-11