Զուռնա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Զուռնա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լեզվային խմբին պատկանող փայտե-փողային նվագարան է, ունի աստիճանաբար լայնացող փող, որի երեսի կողմում բացված է 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Նվագարանի փողը՝ ներքևի լայնացող մասում ունի ևս 6 օժանդակ անցք, որոնք նախատեսված են ձայնը կարգավորելու նպատակով: Ձայնանցքի դիրքը հավասարաչափ է: Բերանի մասում՝ փողի մեջ հագցվում է բեչան՝ երկլեզվակ ձայնային կարգավորիչը: Բեչայի մեջ հագցվում է մետաղե մունդշտուկը՝ միչ, որն ավարտվում է եղեգնյա պպիչով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ. գ. Ձիթհանքով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 թ. Նյութը՝  Փայտ, մետաղ, եղեգ Երկարություն (սմ)՝  29,5 Տրամագիծ (սմ)՝  9 Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4730/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-121