Զուռնա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Զուռնա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկլեզվակ, մունդշտուկային խմբին պատկանող փողային նվագարանի փողը դեպի ներքև կոնաձև է, աստիճանաբար լայնացող, երեսի կողմում ունի 7 հավասարաչափ հեռավորությամբ բացված, մեկ օժանդակ ձայնանցք, հակառակ կողմում՝ 1: Պատրաստված է ծիրանենու փայտից, ունի մուգ շագանակագույն երանգ: Փողը ձեռքով տաշած է, բերանի մասում փողի մեջ մտնում է երկլեզվակ բեչան: Բերանի մասում՝ փողի վրա լայն և հարթ արծաթյա, սևադապատ երիզ է հագցված՝ վրան բուսանախշեր և արձանագրություն: Փողի լայն մասում ևս կոնաձև արծաթյա թիթեղ է հագցված: Այն ընդգրկում է նաև վերջին՝ 8-րդ օժանդակ ձայնանցքը և ատամնավոր ծայրերով ամրանում փողի ծայրին: Թիթեղը հարդարված է սևադով արված բուսանախշերով, անմիջապես օժանդակ ձայնանցքի տակ գրված է «1925»: Թիթեղից կախված է արծաթյա շղթա, որից կախվել են երկրորդ, երրորդ մունդշտուկները: Հեղինակ՝  վարպետ Խաչիկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ, Մարտակերտի շրջ. Պողոսագյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925թ. Նյութը՝  փայտ, արծաթ, սևադապատ թիթեղ Երկարություն (սմ)՝  27 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 7.5, նեղը՝ 4.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7887/3 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-178