Զուգանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են մի կին և մի աղջիկ ողջ հասակով: Կինը Ալեքսանդրապոլի տարազով է՝ թավշյա վերնազգեստ՝ կրծկալով, ճակատնոց, արծաթե քունքակախիկներ՝ ավարտվող դրամներով, ժանյակազարդ քող, որի տակից երևում է բարակ, սպիտակ թելերի փունջ: Պարանոցից կախված է արծաթե դրամներով վզնոց, շատ երկար շղթա՝ կախիկով: Աղջիկը եվրոպական հագուստով է, մազեր հավաքած է ժապավենով: Նա բռնել է կնոջ ձեռքը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  10.3 Երկարություն (սմ)՝  14.5 Նվիրատու՝  Աշխեն Մկրտչի Փահլեվանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3989/5 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-199