Զորավար Անդրանիկի և Նվարդ Քյուրքչյանի հարսանեկան լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Զորավար Անդրանիկի և Նվարդ Քյուրքչյանի հարսանիքը, Փարիզ, 1922 թ.: Հարսանիքի կնքահայրը՝ Պողոս Նուբարն է, լուսանարիչը՝ Աբել Մինասյանը: Ձախից աջ, առաջին շարք՝ ծայրագույն վարդապետ Գրիգոր Կիպարյանը և Մշեցի Եղիշե քահանան: Երկրորդ շարքում՝ Արամ Անտոնյանը, Արշակ Չոպանյանը, Գրիգոր Սինապյանը, Նոյեմի Գաբամաչյանը (Պողոս Նուբարի քույրը), Պողոս Նուբարը, Նվարդ Քյուրքչյանը, Անդրանիկ Օզանյանը, Նազենի Նռանյանն ամուսնու հետ, Հայկ-Արամ Կիպարյանը, Պարսամ քահանան (Անդրանիկի քաջ զինվորը), բժիշկ Հայկը: Վերատպություն: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23,5 սմ Բարձրություն (սմ)՝  18 սմ Նվիրատու՝  Արմենակ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  7915 Բաժնեհաշվառանիշ՝  985