Զոմմեր Ռ.Կ. «Դադար»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նկարիչ Ռիխարդ-Կարլ Զոմմեր, «Դադար» կտավը, պատկերում է տափաստան, հավանաբար Միջին Ասիայում: Հեռվում սարեր են, լայն գետի ափին հյուղակ է և մեկ ծառ: Խարույկի մոտ՝ գետնին, ծալապատիկ նստած են արևելյան հագուստով և սպիտակ չալմայով տղամարդիկ: Ձախից կարմիր հագուստով տղամարդը պտտաշամփուրով միս է խորովում: Հյուղակի հետևում թամբած ձիեր են: Նկարի ընդհանուր երանգը կանաչա-երկնագույն է: Ներքևի աջ անկյունում նկարչի ստորագրությունն է: Շրջանակը փայտե, ոչ լայն, ներկված է կանաչ գույնով: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ակտ N 159, 8/VI-1975 թ.: Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  85 Նկարիչ՝  Զոմմեր Ռիխարդ-Կառլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, ջրաներկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  733 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 731