Զինվորի արձանիկ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Զինվորը կանգնած է ուղիղ, աջ ոտքը քիչ առաջ, աջ ձեռքում բռնել է նիզակը, ձախում՝ վահանը: Կիսամերկ է, հագուստը ծածկում է աջ ուսից մինչև ձախ ծունկը: Վզին ունի եռանկյունաձև լայն մանյակ, որը ուսերի վրա միանում է ականջների երկար զարդերին: Դեմքն ունի հանգիստ արտահայտություն, ճակատը լայն է, նրա վրա ուղղահայաց իջնում է երկարավուն մազափունջը: Մազերը ամուր հավաքված են գլխի վրա և կապված հետևամասում: Նիզակն ու վահանը պատրատված են առանձին փայտից: Արձանն ամրացված է կլորավուն բարձր պատվանդանի վրա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70-ական թթ. Նյութը՝  փայտ Բարձրություն (սմ)՝  46 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11