Զգեստապահարան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Պահարան (զգեստի, սպասքի, գրքի) Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զգեստապահարան (շիֆոներկա)՝ բաղկացած երկու կից անհամաչափ բաժիններից: Առաջինն իրենից ներկայացնում է սպասքապահարան՝ ապակե դռնակով ու երեք շարժական դարակներով: Զգեստապահարանի դռնակը մասամբ ծածկված է հայելիով, մասամբ՝ քանդակազարդ: Կետազարդ շրջանակի մեջ պատկերված է աղավնի՝ շուրջը ոճավորված զույգ զանգակածաղիկներ: Նյութը՝  փայտ, ապակի, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Չափս՝  197 x 113 x 51 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16130