Զգեստ պարուհու

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա) Արծաթափայլ է։ Կործքն ամբողջապես զարդարված է ուլունքներով։ Ազդրերից ցած կախված են խիտ ուլունքաշարեր։ բ) Մետաքսի վրա մետաղաթելով նախշեր են արված․ Կուրծքը ճեղքված է։ Ճեղքվածքը 2 կողմից երիզված է ուլունքաշարով։ Ուլունքներով զարդարված է նաև վզի շրջագիծը։ Արված են բուսական նուրբ նախշեր։ Փեշի մասում ուլունքներով պատրաստված նախշերը կարված են ցանցատիպ սև վերադիր կտորի վրա։ Երկարություն (սմ)՝  ա) 75, բ) 92 Ուսի լայնություն (սմ)՝  ա) 33, բ) 33,5 Նյութը՝  մետաքս, մետաքսաթել, ուլունք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Անահիտ Հակոբյան Հայտնաբերման ժամանակը՝  28.07.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  227/ ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Գ-133