Զգայություններ 1984

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ հատակով, կարմիր պատերով ինտերիերում` հրեշի կազմվածքով կանգնած մարդու ֆիգուր, երկու ձեռքով գլխավերևում բռնած` առաստաղին ամրացված պտուտակից կախված պարանը, որից կախված է կծկված, գետին տապալվող մարդկային լարված ֆիգուր: Ինտերիերի ետևի պատից այն կողմ` լեռների ֆոնին` կանաչ դաշտում կանգնած` ճերմակազգեստ աղջիկ, առջևում երկու արածող գառներ: Հեղինակ՝  Վարուժան Վռամի Վարդանյան (1948-2010) Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  130x160 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-314