Զաքարիա Սարկավագի Պատմագրություն: Հտ. 1-3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Զաքարեայ Սարկաւագի պատմագրութիւն: Հտ. 1-3 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Զաքարիա Քանաքեռցի. Զաքարեայ Սարկաւագի Պատմագրութիւն: Հտ. 1-3 (միակազմ). - Ի Վաղարշապատ, 1870, ի տպարանի Սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի: Շապիկը նոր է՝ մուգ շագանակագույն սոսնձալաթից: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսին հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով: Կռնակը բաց դարչնագույն սոսնձալաթից է: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ողորկ թղթից: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը (թույլ է երևում): Հատոր 1-ի էջ Ա-ի վերևր ու ներքևի լուսանցքներում կա սև թանաքով ընծայագիր՝ « Ի նշան համակրութ. միօյ առ հայագէտ և բազմահմուտ պ. Պէտէրման նուիրեմբք յարգանոք Գէորգ կթղկս ամ. Հայոց: Յ 28 նոյ/եմբեր/ 1871 և 21 ռահմի ամսւան ՌՅԻԱ թ. ի. Ս. Էջմիածին»: Հատոր 2-ի էջ 55-ի վերևից 14-րդ տողում կա Հովհ. Թումանյանի նշումը մատիտով՝ ընդգծված են «թրի աղն» բառերը և լուսանցքում տողի մոտ գրված է՝ «թրիաք»: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Զաքարիա Քանաքեռցի Էջ՝  հտ. I` (Ա-Դ), 87; հտ. II` (Ա-Բ), 143; հտ. III` 46 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1870 Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/390-2