Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդատուփ- իրանը զարդանախշված է ծաղիկներից և տերևներից կազմված զարդագոտիով: Մակերեսին դրվագված և փորագրված են պարսկական զարդամոտիվներ՝ ծաղիկներ և սիրամարգեր՝ գոտևորված կամարաձև պատկերներով: Տուփի հատակի կենտրոնում դրոշմված է պարսկերեն գրություն՝ Նասեր (վարպետի անունը): Տուփը պատկանել է իրանահայ տիկին Լօժեն Գարիքյանին, որը բնակվում է ԱՄՆ-ում: Հարսանեկան նվեր է քավորից՝ Բերկրունի Պետրոսյանից (1947 թ.) և օգտագործվել է որպես զարդատուփ: Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Թեհրան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Քաշ (գր)՝  86,42 գ Տրամագիծ (սմ)՝  6,7 սմ Նվիրատու՝  Լօժեն Գարիքյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16768-1,2